Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Խոսեց Թուրքիայի գերագույն հոգևորականը

Խոսեց Թուրքիայի գերագույն հոգևորականը
21.04.2015 | 11:40

Թուրքիայի գլխավոր հոգևորականը Հռոմի պապի` 1915-ի մասին հայտարարությունները «անբարոյականություն» է որակել՝ հայտնում է Reuters-ը: Թուրքիայի կրոնական հարցերով վարչության ղեկավար Մեհմեդ Գյորմեզը ասել է, որ Վատիկանը նախ պետք է սեփական պատմությանը նայի` նախքան քարեր նետելը: Գյորմեզն ասել է, որ Վատիկանը կարող է ամենամեծ անհաջողակի դերում հայտնվել, եթե բոլորը մեջտեղ բերեն Վատիկանի պատճառած տառապանքներն ու ցավը: Նա Վատիկանին մեղադրել է ավելի շատ հայերի հետ 100 տարի առաջ կատարվածի, քան սիրիացի փախստականների մասին մտածելու համար:

Դիտվել է՝ 745

Մեկնաբանություններ